Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Գործնական դասընթաց բուժաշխատողների համար

ՀՀ ԱՆ. Գործնական դասընթաց բուժաշխատողների համար

ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթանում  է Հակամանրէային կայունության (ՀՄԿ) ‹‹Սկզբունքի ապացուցում›› հետազոտության վերաբերյալ եռօրյա դասընթացը:  ՀՀ առողջապահության նախարարությունն այն կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի, ինչպես նաև՝ Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հետ համատեղ:


Դասընթացին մասնակցում են տարբեր բուժհաստատությունների համաճարակաբաններ, կլինիկական մասնագետներ, մանրէաբաններ, բուժքույրեր:


Ողջունելով մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս դասընթացն ապացույցն է այն բանի, որ մենք փոքր փորձերից անցում ենք կատարում դեպի մեծ քայլեր: «Հաջորդիվ կա հակաբիոտիկների կայունության վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության անհրաժեշտություն: Ստացված արդյունքները միտված են դաշտը բարելավելուն, առավել անվտանգ դեղաքաղաքականություն իրականացնելուն», - ասել է փոխնախարարը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը շեշտել է, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառությանն ուղղված աշխատանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, իսկ բավարար արդյունքներ ապահովելու համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:


Նիդերլանդների  Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի  Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի  բժշկական համաճարակաբան Չալինգ Լենստրան անդրադարձել է հակամանրէային կայունության սպառնալիքին,  «Սկզբունքի ապացուցում» հետազոտության նպատակներին և այլ հիմնախնդիրներին:


Անգլիայի հանրային առողջապահության ծառայության Վարակիչ հիվանդությունների ազգային ծառայության, ՀՄԿ և բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակների հետազոտությունների և ռեֆերենտային կենտրոնի ԱՀԿ համագործակցող Նանդինի Շեթին  նե հակամանրէային միջոցների վերահսկումը և հիվանդանոցներում բազմադիսցիպլինար  թիմային մոտեցման կարևորությունը, ինչպես նաև վարակի կանխարգելման և հսկողության սկզբունքները: Նիդերլանդների  Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի  Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի  բժշկական համաճարակաբան Ինգե Վագենարը  ներկայացրեց հիվանդանոցներում տվյալների հավաքագրման սկզբունքները: 


Դասախոսությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն լսելու միջազգային փորձագետներին, վերլուծելու կոնկրետ դեպքեր, հստակ հարցադրումներով դիմելու միմյանց:


Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Նիդերլանդների  հանրային առողջապահության և շրջակա միջավայրի  ինստիտուտի աջակցությամբ 2017 թվականին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականացվելու է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման»հետազոտություն: Հետազոտության ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի լաբորատորիայի ռեֆերենս մասնաճյուղը գործելու է որպես ռեֆերենս լաբորատորիա:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ